Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 18 մլն ՀՀ դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում։ Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 10% է՝ մեկ վարորդի հաշվով, հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 18 մլն ՀՀ դրամի հատուցման 10%-ը, այսինքն` 1 մլն 800 հազ. ՀՀ դրամ։
Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը
ապահովագրական պատահարից հետո եռամսյա ժամկետում պետք է Բյուրոյի կանոններով
սահմանված ձևով դիմում ներկայացնի Ապահովագրողին կամ Բյուրոյին։ Ընդ որում, տեղի
ունեցած պատահարի պահին՝
1) Ապահովադիր հանդիսացող տուժողը դիմումը պետք է
ներկայացնի պատահարի պահին նրա հետ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող Ապահովագրողին
(մեկից ավելի Ապահովագրողների դեպքում՝ այն Ապահովագրողին, որի հետ պայմանագրում նշված
ավտոտրանսպորտային միջոցը ներգրավված է պատահարում, իսկ այդպիսի ավտոտրանսպորտային
միջոցի բացակայության դեպքում՝ տուժողի նախընտրությամբ դրանցից ցանկացածին),
2) Ապահովադիր չհանդիսացող՝ պատահարում ներգրավված
ավտոտրանսպորտային միջոցներից որևէ մեկի վարորդ-տուժողը դիմումը պետք է ներկայացնի
տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր
կնքած Ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված
ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած
Ապահովագրողներից ցանկացածին՝ իր նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝
Բյուրոյին,
3) Ապահովադիր և վարորդ չհանդիսացող տուժողը դիմումը
պետք է ներկայացնի տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ
պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողներից ցանկացածին՝ տուժողի
նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Բյուրոյին:
Այն դեպքում, երբ
1-3-րդ պարբերություններում նշված Ապահովագրողը դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ անվճարունակ կամ սնանկ է (որի մասին
Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքի «ապահովագրական ընկերություններ» բաժնում տեղադրվում
է համապատասխան նշում), ապա՝ տուժողի նախընտրությամբ դիմումը կարող է ներկայացվել ցանկացած
այլ Ապահովագրողի։