"
Ֆինանսներ բոլորի համար կայքը" Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հատուկ ֆինանսական ոլորտի ծառայություններ սպառողների համար ստեղծված կայք է:
Կայքի խնդիրն է` տեղեկացնել, բացատրել և ուսուցանել յուրաքանչյուր ցանկացողին առաջին հայացքից բարդ թվացող ֆինանսների աշխարհի մասին:
Կայքը բազմաթիվ հնարավորություններ է
ընձեռնում, այդ թվում գնահատել և ավելացնել սեփական գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, օգտվել ֆինանսական հաշվիչներից, և այդ ամենի արդյունքում ունակ լինել կայացնել տեղեկացված որոշումներ, իմանալ ուր դիմել օգնության համար, ինչպես պաշտպանել սեփական շահերը, ինչ քայլեր ձեռնարկել սեփական ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Թարմացվել է՝ 29.12.2010 12:53:32