ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափն է։
Ավտովթարի հետևանքով պատճառված ընդհանուր վնասը կկազմի 66 000 000 ՀՀ դրամ։ Քանի որ անձնական վնասների առավելագույն գումարը յուրաքանչյուր պատահարի համար սահմանված է 33 000 000 ՀՀ դրամ, ապա անհրաժեշտ է հաշվարկել այս դեպքում յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը։
Հաշվարկենք յուրաքանչյուր տուժողի պատճառված վնասի չափի տեսակարար կշիռը վնասի ընդհանուր գումարի մեջ`
1-ին տուժող – տեսակարար կշիռը 5 % է (3 300 000/66 000 000*100%),
2-րդ տուժող - տեսակարար կշիռը 45 % է (29 700 000/66 000 000*100%),
3-րդ տուժող - տեսակարար կշիռը 45 % է (29 700 000/66 000 000*100%),
4-րդ տուժող - տեսակարար կշիռը 5 % է (3 300 000/66 000 000*100%)։
Յուրաքանչյուր տուժողին վճարվող ապահովագրական հատուցման չափը կկազմի`
1-ին տուժող` 1 650 000 ՀՀ դրամ (33 000 000 * 5%),
2-րդ տուժող` 14 850 000 ՀՀ դրամ (33 000 000 * 45%),
3-րդ տուժող` 14 850 000 ՀՀ դրամ (33 000 000 * 45%),
4-րդ տուժող` 1 650 000 ՀՀ դրամ (33 000 000 * 5%),
Բայց, ինչպես տեսնում ենք, 2-րդ և 3-րդ տուժողներին վճարվող ապահովագրական հատուցման գումարը գերազանցում է անձնական վնասների համար յուրաքանչյուր տուժողին հատկացվող ապահովագրական գումարի առավելագույն չափը` 3 300 000 ՀՀ դրամը` 11550000 ական ՀՀ դրամի չափով։
Հետևաբար, 23 100 000 ՀՀ դրամը կհատուցվի 1-ին և 4-րդ տուժող անձանց` իրենց ընդհանուր վնասների մեջ յուրաքանչյուրի վնասին համամասնական չափով (1-ին և 3-րդ տուժող անձանց ընդհանուր վնասը 6 600 000 ՀՀ դրամ է, յուրաքանչյուրինը ընդհանուրի մեջ 3.300.000 ՀՀ դրամ կամ 50%)։ Արդյունքում 23 100 000 ՀՀ դրամը պետք է բաշխվի հավասարաչափ 1-ին և 4-րդ տուժող անձանց միջև, յուրաքանաչյուրին` 11 550000ՀՀ դրամ ։ Սակայն, քանի որ այս դեպքում 1-ին և 4-րդ տուժող անձանց վճարվող հատուցման չափը կազմում է 13200000 ՀՀ դրամ (1 650 000+11 5500 00) և գերազանցում է անձնական վնասների համար յուրաքանչյուր տուժողին հատկացվող ապահովագրական գումարի առավելագույն չափը` 3 300 000 ՀՀ դրամը, 1-ին և 4-րդ տուժող անձանց վճարվող հատուցման չափը կկազմի 3 300 000 ՀՀ դրամ:
Վերջնահաշվում յուրաքանչյուր տուժող կստանան 3.300.000 ՀՀ դրամի հատուցում։
Եթե ցանկանում եք, որ հատուցումների առավելագույն մեծությունը, այսինքն` ապահովագրական գումարը, ավելի մեծ լինի, կարող եք ապահովագրական ընկերության հետ կամավոր կնքել ապահովագրության լրացուցիչ պայմանագիր՝ կատարելով լրացուցիչ վճարներ։
Այդ մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ապահովագրական ընկերություններին։