Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Բոնուս-Մալուս
Համառոտ նկարագիր

                                   
Բոնուս–Մալուսն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:
Ուշադրություն

Բոնուս-Մալուս համակարգը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրում որպես ապահովադիր նշված անձի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե պայմանագրի գործողության ընթացքում ում տիրապետության ներքո է գտնվել կոնկրետ ավտոտրանսպորտային միջոցը:

Կախված  ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում։

Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության։

Բոնուս—Մալուս դասերը սահմանվում են համապատասխան աղյուսակով

Աղյուսակն ունի 25 դաս, որից 9-ը՝ բոնուսային (ցածր ռիսկային խումբ, որտեղ գործակիցը փոքր է 100%-ից), իսկ 15-ը՝ մալուսային (որոնցից 8-ը միջին և 7-ը բարձր ռիսկային խմբեր են և որոնց գործակիցը մեծ է 100%-ից)։ 10-րդ դասը բազիսային դասն է, որի  գործակիցը հավասար է 100%։

 

ԲՄ խումբը

ԲՄ դասը

ԲՄ գործակցին համապատասխանող մեծությունը

Բարձր ռիսկային

              25

300%

              24

300%

              23

290%

              22

270%

              21

250%

              20

250%

              19

230%

 

Միջին ռիսկային

              18

200%

              17

160%

              16

150%

              15

140%

              14

130%

              13

125%

              12

115%

              11

110%

 

Բազիսային

              10

100%

 

Ցածր ռիսկային

                9

97%

                8

94%

                7

91%

                6

88%

                5

85%

                4

82%

                3

75%

                2

65%

                1

50%




Բոնուս-Մալուսի կիրառումը մեկ ՏՄ ունեցող ապահովադիրների համար


 Այն դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և այս ընթացքում առկա չէ ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով։

 

 Օրինակ

 Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։


 Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ապահովադիրը ստանում է մալուս՝ կախված այդ հատուցման գումարի չափից։

 


Ուշադրություն
Ապահովադրի կողմից կնքված պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար վճարման ենթակա հատուցման գումարի չափից կախված կիրառվում են հետևյալ մալուսային դասերը՝


Հատուցված գումարի չափ (ՀՀ դրամ)

Կիրառվող մալուսային դասերը

Մինչև 100,000

3 դասի չափով

100,001-200,000

4 դասի չափով

200,001-500,000

5 դասի չափով

500,001-1,000,000

6 դասի չափով

1,000,001-1,800,000

7 դասի չափով

1,800,001-ից ավել

8 դասի չափով


Օրինակ 1

          Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 7-րդ դասում և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին 100,000 ՀՀ դրամ, ապա Դուք ստանում եք մալուս 3 դասի չափով և հայտնվում եք 10-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 9%-ով)։


 Օրինակ 2

            Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին 1,800,001-ից ավել ՀՀ դրամ, ապա Դուք ստանում եք մալուս 8 դասի չափով և հայտնվում եք 18-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 100%-ով)։

·        

        Բոնուս-Մալուսի կիրառումը մեկից ավելի ՏՄ ունեցող ապահովադիրների համար

 

Մեկից ավել ՏՄ ունեցող ապահովադիրների համար ԲՄ հաշվարկման հիմքում դրվում ապահովադիրների կողմից ապահովագրված ՏՄ-ների և դրանց պատահարների տեսակարար կշիռը։

Տվյալ պարագայում յուրաքանչյուր ապահովադրի համար հաշվարկվում է հետևյալ գործակիցը՝

J = (K1/C1 + ... + Kn/Cn)

C1․․․Cn – պատահարի տեղի ունենալու պահին ապահովադրի կողմից կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ՏՄ-ների քանակն է

 

Արդյունքում՝

·         Ապահովադիրը ստանում է բոնուս այն դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և 365-րդ օրը J ≤ 0,103

 

Օրինակ 1․

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և ունեք թվով 30 ՏՄ և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե ենթադրենք, որ այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՊԱ պատահար, և տրվել հատուցում երրորդ անձին 100.000 ՀՀ դրամ, ապա Ձեր համար հաշվարկվում է J գործակից հետևյալ կերպ

J = 3/30 = 0.1, որը փոքր է 0,103-ից

Հետևաբար Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։

  

  Ապահովադրի նախկին ԲՄ դասը մնում է անփոփոխ, եթե հաշվարկված J գործակիցը մեծ է 0,103-ից և փոքր 0,412-ից, կամ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարի ամսաթվից հետո չի անցել 365 օր։  

  • Օրինակ 1․  

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 13-րդ դասում և ունեք թվով 50 ՏՄ և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակններում տեղի է ունեցել ԱՊՊԱ պատահար և տրվել է հատուցում երրորդ անձին 1,800,001-ից ավելի ՀՀ դրամ, ապա Ձեր համար հաշվարկվում է J գործակից հետևյալ կերպ

 

J = 8/50 = 0․16, որը մեծ է 0,103-ից և փոքր 0,412-ից

Հետևաբար Ձեր ԲՄ դասը մնում է անփոփոխ։


  Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա ապահովադիրը ստանում է մալուս, եթե հաշվարկված J գործակիցը ≥ 0,412։ Իսկ ավելացվող դասերի քանակը հավասար է գործակցին կլորացված։


Օրինակ   

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և ունեք թվով 10 ՏՄ, Եթե ենթադրենք, որ Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել թվով 1 ԱՊՊԱ պատահար և տրվել է հատուցում երրորդ անձին 1,800,000 ՀՀ դրամ, ապա Ձեր համար հաշվարկվում է J գործակից հետևյալ կերպ․

 

J = 7/10 = 0․7, որը մեծ է 0,412-ից, իսկ J-ն կլորացվում է և հավասարեցվում է 1-ի։

 

Հետևաբար Դուք ստանում եք մալուս 1 դասի չափով, և հայտնվում եք 11-րդ դասում (ապահովագրավճարը աճում է 10%-ով)։ 
Ուշադրություն

Եթե Դուք ունեք մալուսային դաս և առնվազն 4 տարի անընդմեջ որևէ ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, որի արդյունքում Ձեր կամ այն անձի պատճառով, ով վարում էր Ձեր մեքենան/մեքենաները, հատուցում է կատարվել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է (այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։

 ՀՀ Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

 Ձեր Բոնուս-Մալուս դասը կարող եք ստուգել այստեղ

 

Թարմացվել է՝ 15.04.2022 10:26:44