Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 18.06.2021 Պաշտոն:  Իրավաբանական ծառայության ղեկավար

Աշխատանքի տեսակը:  Լրիվ աշխատանքային դրույք 

Վայր:  Երևան, ՀՀ 
Աշխատանքի նկարագիր:  Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է փորձառու իրավաբանի, ով պատրաստ է միանալ մեր թիմին, որպես Իրավաբանական ծառայության ղեկավար․ 
Պարտականություններ: 
 ·    Ծառայության արդյունավետ գործունեության ապահովում, ծառայության աշխատանքների պլանավորում, կազմակերպում և ղեկավարում,  ծառայության գործառույթների պատշաճ կատարման ապահովում, 
 ·    Բյուրոյի իրավական սպասարկման ապահովում, արտադատական կարգով հետադարձ պահանջի իրականացման գործընթացների ղեկավարում 
 ·      Ծառայության աշխատակարգով սահմանված գործառույթների իրականացում՝ անձամբ և ծառայության աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունների շրջանակներում հանձնարարականներ տալու միջոցով, հանձնարարականների տրամադրման գործընթացում շահերի բախումների կանխարգելման և գործառույթների իրականացման անընդհատության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկում 
 ·    Ծառայությանը կամ Բյուրոյի իրավական խնդիրներին վերաբերող խորհրդակցություններին և նիստերին մասնակցություն, Բյուրոյի իրավական ակտերով նախատեսված դեպքերում կամ ըստ անհրաժեշտության` հանձնաժողովների, կոմիտեների և այլ մարմինների աշխատանքներին մասնակցություն 
 ·    Ծառայությունում նոր գործառույթների առաջացման կամ փոփոխությունների դեպքում առաջարկությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին` կառուցվածքային փոփոխությունների իրականացման, աշխատատեղերի վերանայման և/կամ վերագնահատման վերաբերյալ 
 ·    Ծառայության աշխատակիցների աշխատանքի գնահատում, նրանց նկատմամբ համապատասխանաբար խրախուսման կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ուսուցման և վերապատրաստման վերաբերյալ Բյուրոյի գործադիր տնօրենին առաջարկությունների ներկայացում 
 ·       Բյուրոյի գործադիր տնօրենի հանձնարարությունների կատարում
 ·     Բյուրոյի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով իր կամ իր ստորաբաժանման համար սահմանված այլ գործառույթների իրականացում (ապահովում)։ 

  Գիտելիքներ և փորձ: 
 ·       Բարձրագույն իրավաբանական կրթություն, 
 ·       Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ղեկավար պաշտոնում 
 ·       Գործող օրենսդրության իմացություն` առնվազն հետևյալ ոլորտներում` ü  ապահովագրական գործունեություն (հատկապես ԱՊՊԱ ոլորտում), ü  ֆինանսական իրավունք, ü  քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն, ü  քրեական իրավունք և քրեական դատավարություն ü  աշխատանքային իրավունք, ü  հարկային իրավունք, ü  վարչական իրավունք: 
 ·       Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office, Outlook,Internet,ծրագրերի գերազանց իմացություն,

Այլ հմտություններ: 
 ·      Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն, 
 ·      Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների լուծման կարողություն, 
 ·      Լարված պայմաններում աշխատելու կարողություն, 
 ·      Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն  

  Վարձատրություն/Աշխատավարձ:  Հիմնված փորձի և հմտությունների վրա 
  Դիմումների ընդունման ընթացակարգ:  Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել  info@appa.am հասցեին  թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Իրավաբանական ծառայության ղեկավար՛՛ պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ 

Թարմացվել է՝ 18.06.2021 11:28:41