Թափուր աշխատատեղի մրցույթ 18.04.2022 Կրտսեր Իրավաբան Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Իրավաբանական ծառայությունում
Աշխատանքային փորձ՝ պարտադիր չէ
Վայր` Հանրապետության 22, Երևան, ՀՀ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն աշխատանքի ներգրավելու հեռանկարով փնտրում է կրտսեր իրավաբանի, ում հետ պատրաստակամ ենք կիսելու ընկերության տասնամյա տեսական և գործնական գիտելիքները։
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի նկարագրություն
- Բյուրո մուտք եղած իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն և հետագա ընթացքի լուծում՝ համաձայն ծառայության ղեկավարի ցուցումների:
- Բյուրոյի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխանների նախագծերի կազմում։
- Դատարաններ, Հարկադիր կատարման ծառայություն ներկայացվող գրությունների կազմում:
- Քաղաքացիների դիմումների ստանդարտ պատասխանների կազմում:
- Պարտավորության տարաժամկետ կատարման վերաբերյալ ստանդարտ համաձայնագրերի կազմում:
- Ծառայության ղեկավարի կողմից իրավական բնույթի հարակից հանձնարարությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացություն
- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմացություն
- ՀՀ քրեական իրավունքի իմացություն
- ԱՊՊԱ օրենսդրությանը վերաբերող բավարար գիտելիքներ (ցանկալի է)
- Համակարգչային բավարար գիտելիքներ
- Սովորելու ցանկություն
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` ապրիլի 30, 2022 թ․
Դիմումների ընդունման ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Կրտսեր իրավաբան» պաշտոնը։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մեկ ամսվա ընթացքում։