Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-001, RL 1-003 կանոնների գրանցում 29.06.2023

 
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  

 
Փոփոխված կանոնների անվանումը ԿԲ-ի կողմից գրանցման/գրան-ցումը մերժելու ամսաթիվը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններ 27/06/2023 (գրանցում) 1․ 25/04/2023թ-ի թիվ 14-Լ որոշում` ü  որոշման 1-ին կետ՝ լիազորագրի միջոցով գումարն ստանալու եղանակի մասով՝ 09/07/2023թ ü  որոշումը՝ մնացած մասով՝ ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց և այդ մասին Բյուրոյի պաշտոնական կայքում հայտարարություն հրապարակվելուց տասն օր հետո, բայց ոչ շուտ, քան օրենքով նախատեսված՝ ուժի մեջ մտնելու պարտադիր պայմանի ապահովման օրը, որի մասին Բյուրոյի կողմից  լրացուցիչ կծանուցվի։
2․ 25/04/2023թ-ի թիվ 15-Լ որոշում` 09/07/2023թ
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններ 21/06/2023 (գրանցում) 22/06/2023 (RL 1-003 կանոնների լրացմամբ նախատեսված տարեկան հաշվետվություններն առաջին անգամ ենթակա են ներկայացման՝ սկսած 2024 թվականից)  
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոններ 28/06/2023 (գրանցման մերժում) -
  
RL 1-001 կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ փոփոխությունները. 

  • ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Միևնույն ժամանակ Բյուրոն, համագործակցելով ՀՀ տարածքում գործող որոշ առևտրային բանկերի հետ, նախատեսում է ապահովել բանկային հաշվեհամար չունեցող կամ բանկային հաշվեհամարին չտիրապետող ապահովադիրների համար բանկային հաշվեհամարի ինքնաշխատ բացման և ԱՊՊԱ պայմանագրում արտացոլման հնարավորություն՝ հնարավորություն ընձեռելով ապահովադրին ցանկացած ժամանակ փոփոխել այդ հաշիվը։ Նման հաշիվները կբացվեն ԱՄՄՊ համակարգից ապահովադրի նույնականացնող տվյալների փոխանցման արդյունքում՝ առանց լրացուցիչ ծախսերի կամ գործողությունների կատարման անհրաժեշտության, սակայն փաստացի կգործեն միայն այն պահից, երբ անձը այդ հաշվով գործառնություններ իրականացնելու նպատակով կայցելի բանկի մասնաճյուղ՝ նույնականացվելու համար։ Միաժամանակ, նախատեսվում է կապ ստեղծել Կենտրոնական բանկում առկա հաշիվների ռեգիստրի ու ԱՄՄՊ համակարգի միջև, ինչը հնարավորություն կընձեռի ինքնաշխատ եղանակով ստուգել ապահովադիրների կողմից մուտքագրվող բանկային հաշվեհամարները, դրանց իրական լինելու և իրենց պատկանելու նպատակով։ 
  • Հնարավորություն է ընձեռվել, որպեսզի ԱՊՊԱ ոլորտի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների գծով կնքված ԱՊՊԱ պայմանագրերով ֆիզիկական անձ ապահովադիրներին վճարման ենթակա գումարները բացի ապահովադրից փոխանցվի նաև նրանց կողմից նոտարական կարգով վավերացված լիազորագրով լիազորված անձի բանկային հաշվին (էլեկտրոնային փողի հաշվին)։ 
  • Երկարաձգվել է պատահարի հանգամանքներն ընդգրկող (նոր) տեսագրության առկայության հիմքով փորձաքննության ճշգրտման համար դիմելու ժամկետը։ 
  • Հնարավորություն է ավելացվել, որպեսզի ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի հաշվարկման ժամանակ վնասված բաղադրիչների ձեռքբերման արժեքի որոշման հիմքում դրվեն նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ձևավորված պահեստամասերի շուկայում գործարանային/ոչ գործարանային արտադրության համանման  բաղադրիչների արժեքները, եթե այդպիսի բաղադրիչները բացակայում են հայաստանյան շուկայում։   

RL 1-003 կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ փոփոխությունները.   

  • Կանոններով սահմանվել է հաշվետվական ձև, որը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը վերանորոգող կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել Բյուրո՝ հաշվատվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ։ 
  • Բյուրոյի կողմից որակավորված փորձագիտական, վերանորոգող կազմակերպությունների կողմից համապատասխան որակավորմամբ գործունեություն փաստացի չիրականացնելու դեպքում վերջիններին անժամկետ տրամադրված որակավորումը դադարեցնելու համար փորձագետի և վերանորոգող  կազմակերպության որակավորման դադարեցման հիմքերը լրացվել է հետևյալ դրույթներով՝ «ավելի քան մեկ տարի փաստացի չի իրականացրել որակավորված գործունեություն» և «սահմանված ժամկետում չի ներկայացրել կանոններով նախատեսված հաշվետվությունը»։ 
  • Վերանայվել է կրկնակի փորձաքննության պատվեր ներկայացնելու համար սահմանված սահմանափակումն առ այն, որ տվյալ տեսակի (պատահարի առաջացման պատճառների կամ գույքին պատճառված վնասների) կրկնակի  փորձաքննություն իրականացնող փորձագետը չի կարող իրականացնել համապատասխան տեսակի առաջնային փորձաքննություն, դրա փոխարեն սահմանվել է, որ Բյուրոն կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձաքննության պատվերը չի կարող տալ այնպիսի փորձագետի, որի գծով պատվերի ներկայացմանը նախորդող երեսուն օրվա ընթացքում որևէ ապահովագրողի կողմից տվյալ փորձագետին ներկայացված պատվերների ընդհանուր քանակը կազմում է այդ ապահովագրողի կողմից նշված ժամանակահատվածում նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունների պատվերների ընդհանուր քանակի ավելի քան 20 տոկոսը։ 
  • Փորձագիտական կազմակերպությանը կրկնակի փորձաքննության պատվեր ներկայացնելու համար սահմանված պահանջի մասով սահմանվել է, որ  նշված արգելքը կարող է չպահպանվել, բայց ոչ ավել քան վեց ամիս ժամկետով, եթե դրա պահպանման դեպքում փորձաքննության պատվեր հնարավոր չի լինի ներկայացնել կամ հնարավոր կլինի ներկայացնել միայն մեկ փորձագետի։   

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ ուժի մեջ մտած կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում, իսկ նշված կանոնների համապատասխան փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ փոփոխություններով և լրացումներով ինկորպորացված տարբերակները ևս կտեղադրվեն սույն պարբերությամբ նշված ենթաբաժնում։    

Թարմացվել է՝ 30.06.2023 14:28:24