Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 13.02.2024

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 6-ին գրանցվել են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 23-ին։

  Կանոնների փոփոխությամբ սահմանվել են 2024 թվականի համար հիմնական և բազային ապահովագրավճարների տարեկան առավելագույն սահմանաչափը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները՝ վերահասատատելով 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 44-Լ որոշման ընդունման պահին գործող համապատասխան սահմանաչափը, արժեքները և մեծությունները: Միևնույն ժամանակ, սահմանվել են 2024թ-ի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկերը, որով վերահաստատվել են 2023 թվականի համար սահմանված համապատասխան ցանկերը։    

Տեղեկացնում ենք, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 13.02.2024 11:21:20