Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 08.09.2024


       Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին, տեխնիկական հնարավորու­թյունների  ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 27/02/2024թ-ի թիվ 5-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 02/04/2024թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը։

       Կանոններում կատարված լրացմամբ ապահովագրական հատուցումների դիմումների ինքնաշխատ ձևավորման հետ կապված գործող կարգավորումը համապատասխանեցվել է առկա ծրագրային լուծմանը՝ մեկ շտկմամբ, որ հատուցման դիմումն ինքնաշխատ գեներացվում է ոչ միայն այն դեպքերում, երբ ապահովադիրը, համաձայնեցված հայտարարագրում կամ Ելակետ 1-ում կատարված նշումների համաձայն, համարվել է անմեղ կամ մասամբ մեղավոր, այլև եթե նա այդպիսին է ճանաչվել ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության արդյունքների հիման վրա։

Տեղեկացնում ենք, որ Կանոնների լրացումն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 10.09.2024 10:45:06