Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 04.12.2024


        Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 20-ին, տեխնիկական հնարավորու­թյունների  ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 26/01/2023թ-ի թիվ 5-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 21/03/2023թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 1-ի Ձև 11-ի 7.1-րդ կետի լրացումը։

Կանոններում կատարված լրացումը վերաբերում է ԱՊՊԱ ոլորտում նախատեսված գործընթացների նպատակով Բյուրոյի, նրա անդամ ապահովագրական ընկերությունների կամ երրորդ անձանց միջև ապահովադրի վերաբերյալ ցանկացած փաստաթղթի, տեղեկության, տեսանյութի, լուսանկարի կամ այլ նյութի շրջանառման թույլտվության տրամադրմանը։

 Տեղեկացնում ենք, որ Կանոնների լրացումն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 04.12.2024 10:31:32