ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապահովագրական պատահարների պատճառներից ելնելով առաջանում են պատահարի մասնակիցների մեղավորության տարբեր իրավիճակներ: Յուրաքանչյուր իրավիճակի համար ԱՊՊԱ համակարգում կատարվող հատուցումներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Ստորև ներկայացնենք մի քանի հիմնական իրավիճակներ և դրանց հետ կապված ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների կարգավորման առանձնահատկությունները:
Իրավիճակ 1
Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է Ա ավտոմեքենայի վարորդը:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v Բ ավտոմեքենայի
վարորդին պատճառված անձնական
վնասները
(100%),
v Բ ավտոմեքենայի
վարորդի գույքին պատճառված
վնասները (100%),
v Բ ավտոմեքենայի
ուղևորներին
պատճառված անձնական
վնասները (100%),
v Բ ավտոմեքենայի
վարորդի ընտանիքի
անդամներին պատճառված
անձնական
վնասները (100%),
v Բ ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները
(100%),
v Բ ավտոմեքենայի
վարորդի ընտանիքի
անդամների գույքին պատճառված վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի
ուղևորներին
պատճառված անձնական
վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),
vԱ ավտոմեքենայի վարորդի ընտանիքի
անդամներին պատճառված
անձնական
վնասները (100%),
v հետիոտնին պատճառված
անձնական վնասները
(100%),
v հետիոտնի և
այլ անձանց գույքին
պատճառված
վնասները (100%):
Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական
և գույքին
պատճառված
վնասները,
Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները:
Իրավիճակ 2
Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ մեղավոր է և´ Ա ավտոմեքենայի վարորդը, և´ Բ ավտոմեքենայի վարորդը: Այս դեպքում`
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v Ա և Բ ավտոմեքենաների
վարորդներին պատճառված
անձնական
վնասները
(100%),
v Ա և Բ ավտոմեքենաների վարորդների գույքին պատճառված
վնասների 50 տոկոսը,
v Ա և Բ ավտոմեքենաների
ուղևորներին
պատճառված անձնական
վնասները (100%),
v Ա և Բ ավտոմեքենաների ուղևորների գույքին պատճառված
վնասների 50 տոկոսը,
v Ա և Բ ավտոմեքենաների
ընտանիքի անդամների
անձնական
վնասները (100%),
v Ա և Բ ավտոմեքենաների ընտանիքի անդամների գույքին պատճառված
վնասների 50 տոկոսը,
v հետիոտնին պատճառված
անձնական վնասները
(100%),
v Վթարի մասնակից հետիոտնի և այլ անձանց գույքին
պատճառված
վնասները (100%):
Իրավիճակ 3
Միմյանց են բախվել Ա և Բ ավտոմեքենաները: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ բացակայում է և′ Ա ավտոմեքենայի վարորդի և′ Բ ավտոմեքենայի վարորդի մեղքը, սակայն
պատահարի առաջացման
մեջ մեղավոր է
հետիոտնը:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v Ա և Բ ավտոմեքենաների
ուղևորներին
պատճառված անձնական
վնասները (100%),
v Ա և Բ ավտոմեքենաների
ուղևորների
գույքին
պատճառված վնասները
v Ա և Բ ավտոմեքենաների
ընտանիքի անդամների
անձնական
վնասները (100%),
v Ա և Բ
ավտոմեքենաների
ընտանիքի անդամների
գույքին
պատճառված վնասների 50 տոկոսը,
v Հետիոտնին պատճառված անձնական վնասները, բացառությամբ մեղավոր հետիոտնի կորցրած աշխատավարձի (եկամտի) (100%),
v այլ անձանց գույքին պատճառված
վնասները (100%):
Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են Ա և Բ ավտոմեքենաների վարորդներին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, հետիոտնի գույքին պատճառված վնասները, մեղավոր հետիոտնին պատճառված անձնական վնասներից կորցրած աշխատավարձը (եկամուտը):
Իրավիճակ
4
Միմյանց են
բախվել Ա
և Բ ավտոմեքենաները՝
վթարի ենթարկելով
հետիոտնին: Փորձաքննության
արդյունքներով
պարզվել է, որ վթարի
առաջացման մեջ
բացակայում է և′ Ա ավտոմեքենայի
վարորդի և′ Բ ավտոմեքենայի
վարորդի մեղքը,
մեղավոր չէ նաև
վթարի մասնակից
հետիոտնը:
Սակայն պատահարի
առաջացման մեջ
մեղավոր է այլ երրորդ անձ:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v Ա և Բ ավտոմեքենաների ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),
v Ա և Բ ավտոմեքենաների
ուղևորների
գույքին
պատճառված վնասները
v Ա և Բ
ավտոմեքենաների
ընտանիքի անդամների
անձնական
վնասները (100%),
v Ա և Բ ավտոմեքենաների
ընտանիքի անդամների
գույքին
պատճառված վնասների 50 տոկոսը,
v Հետիոտնին պատճառված անձնական
վնասները (100%),
v հետիոտնի
և այլ անձանց (բացառությամբ
պատահարի մեջ մեղավոր
անձի) գույքին պատճառված
վնասները (100%):
Ներկայացված
իրավիճակում չեն հատուցվում
Ա և Բ ավտոմեքենաների
վարորդներին պատճառված
անձնական
և գույքին
պատճառված վնասները,
ինչպես նաև մեղավոր
երրորդ անձի գույքին
պատճառված վնասները:
Վերոհիշյալ
իրավիճակներում
վնասների հատուցման
հետ կապված կարգավորումները
աղյուսակային
տեսքով կունենան
հետևյալ տեսքը.
Իրավիճակ |
Միմյանց
են բախվել Ա
և Բ ավտոմեքենաները.մեղավոր
է Ա
ավտոմեքենայի
վարորդը |
Միմյանց
են բախվել Ա
և Բ ավտոմեքենաները.մեղավոր
է և´ Ա
ավտոմեքենայի
վարորդը, և´ Բ
ավտոմեքենայի
վարորդը |
Միմյանց
են բախվել Ա
և Բ ավտոմեքենաները. մեղավոր
է հետիոտնը |
Միմյանց
են բախվել Ա և Բ
ավտոմեքենաները՝ վթարի
ենթարկելով հետիոտնին. մեղավոր
է այլ
երրորդ անձ |
|
Ա Տ/մ
վարորդ |
անձն. |
0% |
100% |
0% |
0% |
գույք. |
0% |
50% |
0% |
0% |
|
Ա Տ/մ Ուղևոր |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
100% |
50% |
100% |
100% |
|
Ա Տ/մ
վարորդի
ընտանիքի
անդամ |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
0% |
50% |
50% |
50% |
|
Բ Տ/մ
վարորդ |
անձն. |
100% |
100% |
0% |
0% |
գույք. |
100% |
50% |
0% |
0% |
|
Բ Տ/մ Ուղևոր |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
100% |
50% |
100% |
100% |
|
Բ Տ/մ
վարորդի
ընտանիքի
անդամ |
անձն. |
100% |
100% |
100 |
100 |
գույք. |
100% |
50% |
50% |
50% |
|
Հետիոտ++ն |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
100% |
100% |
0% |
100 |
|
Այլ
անձի գույք |
100% |
100% |
100% |
100%
(մեղավոր
անձի
գույքին՝ 0) |
* Վերոհիշյալ
կարգավորումներում
պետք է հաշվի առնել
հետևյալ հիմնական
վերապահումները.
v «Վարորդ» հասկացության
ներքո ներառվում է նաև ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձը՝ ապահովադիրը:
v Վարորդի ընտանիքի
անդամը չի ներառվում
ուղևորի և
հետիոտնի հասկացության
ներքո, և նրա վերաբերյալ
հատուցման կարգավորումները
ներկայացվում
են առանձին:
v Ուղևորի գույքի ներքո ներառվում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, սեփականատիրոջից և նրանց ընտանիքի անդամներից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:
v Այլ անձի գույքի ներքո
ներառվում է պատահարում
ներգրավված ավտոտրանսպորտային
միջոցների վարորդներից,
սեփականատերերից
և նրանց ընտանիքի
անդամներից, ինչպես
նաև հետիոտնից
բացի ցանկացած
այլ անձի գույքը, եթե համապատասխան
անձի գույքին պատճառված
վնասների հատուցման
վերաբերյալ առանձին
կարգավորում նախատեսված
չէ:
v Այն բոլոր
իրավիճակներում,
որոնցում սահմանված
է, որ անձին ենթակա
է փոխհատուցման
իր գույքին պատճառված
վնասի 50%-ը, դատարանի
կողմից պատահարում
տվյալ տուժողի մեղավորության 50%-ից տարբերվող
այլ չափ սահմանվելու
դեպքում պատճառված
վնասը ենթակա կլինի
հատուցման մեղավորության
այդ աստիճանին
համամասնորեն
նվազեցված չափով (օրինակ` եթե դատարանը սահմանել է, որ հետիտոնի մեղավորությունը տվյալ պատահարում 30 տոկոս է, ապա հետիոտնի գույքին պատճառված վնասները կհատուցվեն վնասի 70 տոկոսի չափով):