Կարինե Ավետիսյան Ծնվել է 1983թ-ին։ ՀՀ քաղաքացի է։
2006 թ.-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարման ֆակուլտետի Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2002-2006թթ.-ին աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` որպես Գործերի կառավարչության և անհատական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ,
2006 թ.-ին աշխատել է ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում` որպես փոխնախարարի օգնական,
2006-2007թթ.-ին աշխատել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի Խորհրադային մասնաճյուղում` որպես հաշվապահ-գանձապահ,
2007-2008թթ.-ին աշխատել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԲԲԸ-ի Աբովյան,Շենգավիթ մասնաճյուղերում` որպես գլխավոր հաշվապահի տեղակալ,
2008-2010թթ.-ին աշխատել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի Մետաքս, Շահումյան, Արաբկիր մասնաճյուղերում` որպես գլխավոր հաշվապահ,
2010 թ.-ի սեպտեմբերի 1-ից աշխատում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյում` որպես գլխավոր հաշվապահ,
2017թ․-ի դեկտեմբերի 1-ից՝ որպես գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալ- գլխավոր հաշվապահ, իսկ 2020 թ․-ի դեկտեմբերի 1-ից՝ որպես ֆինանսական ծառայության ղեկավար- գլխավոր հաշվապահ։
Թարմացվել է՝ 16.03.2021 14:35:24