1993թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային
ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորման դիպլոմ։
2021թ․-ին ստացել է Ֆինանսահաշվապահական Գիտությունների Մագիստրոսի կոչում՝ Միացյալ Թագավորության Լոնդոնի Համալսարանի ԼՀՔ-ում։
ՄԹ Երդվյալ Որակավորված Հաշվապահների Ասոցիացիայի լիիրավ անդամ
է:
Մասնակցել է ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության և այլ երկրների բանկային
ու ապահովագրական վերահսկողության մարմինների կողմից կազմակերպված դասընթացներին, գործնական
պարապմունքներին, ինչպես նաև Վիեննայի Միացյալ Ինստիտուտի և ՄԹ ակտուարների միության
միջնաժամկետ կրթական ծրագրերին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992-1994թթ-ին զբաղվել է
ձեռնարկատիրական գործունեությամբ,
1994-1995թթ-ին աշխատել է «Էրեբունի» ԱՁ-ում,
որպես Գլխավոր հաշվապահ,
1995-1999 թթ-ին աշխատել է
ՀՀ կետրոնական բանկում, որպես Բանկային վերահոսկողության
վարչության ավագ, առաջատար մասնագետ,
1999-2002 թթ-ին զբաղեցրել
է ՀՀ կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտմենտի Հաշվետվությունների ընդունման
և փաստաթղային վերհսկողության բաժնի, այնուհետև՝ Հաշվետվությունների ամփոփման և Ռիսկերի
վերահսկման բաժնի պետի պաշտոնը,
2002-2003թթ-ին զբաղեցրել
է ՀՀ կենտրոնական բանկի նույն դեպարտամենտի
երրորդ, այնուհետև՝ երկրորդ բաժնի պետի պաշտոնը,
2003-2006թթ-ին զբաղեցրել
է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի առաջին
տեղակալի պաշտոնը,
2006-2009թթ-ին զբաղեցրել
է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության Ապահովագրական ընկերությունների
վերահսողության բաժնի պետի պաշտոնը,
2009-2020թթ-ին զբաղեցրել
է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության Բանկերի վերահսկողության
առաջին բաժնի պետի, այնուհետև ռիսկերի և ֆունկցիոնալ վերահսկողության ծառայութան ղեկավարի
պաշտոնը,
2020-2021թթ եղել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի
խորհրդի անդամ ։
2020թ-ի հունիսի 1-ից զբաղեցնում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնը,