Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`
- տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,
- ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, բացառությամբ`
- վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կցված կամ դրա մեջ (վրա) գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,
- անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
- ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
- վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
- Տուժողին պատկանող արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
- բեռների փոխադրման պայմանագրով տուժողին պատկանող փոխադրվող բեռներին պատճառված վնասները:
Ուշադրություն
Տուժողի գույքին պատճառված վնասները հատուցվում են տուժողին (օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց) համապատասխան գումար վճարելու ձևով կամ պատճառված վնասի վերականգնման միջոցով։ Տարբերակների ընտրությունն իրականացվում է տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) կողմից։
Տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) կողմից որպես ապահովագրական հատուցման ստացման ձև գույքին պատճառված վնասի վերականգնումն ընտրելու դեպքում.Տուժողի կողմից վերանորոգման տարբերակի ընտրության դեպքում
վերանորոգումն իրականացվում է տուժողին ծանուցված ապահովագրական հատուցման
փաթեթում ներառված՝ պատճառված վնասի գնահատման եզրակացության մեջ նշված կոնկրետ վերանորոգող
կազմակերպությունում։
Թարմացվել է՝ 26.10.2021 11:43:18