Ներսես Երիցյան` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։ Ծնվել է 1971թ-ին։ ՀՀ քաղաքացի է։
1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետը,
1996թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Մակրոտնտսության ամբիոնի ասպիրանտուրան և ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ.
1993-1994թթ.-ին աշխատել է ՀՀ գերագույն խորհրդում` որպես Սոցիալական և առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ,
1994-1995թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնականի պաշտոնը,
1995-1996թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնը,
1996-2001թթ-ին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ,
2001-2003թթ-ին զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հոլանդական խումբը (ներառյալ Հայաստանը) ներկայացնող գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը,
2003-2007թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը,
2005-2007թթ-ն եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար,
2007-2008թթ-ին զբաղեցրլ է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը,
2008-2010թթ-ին զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը,
2010թ-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը,
Թարմացվել է՝ 16.03.2021 12:31:13