ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապահովագրական պատահարների պատճառներից ելնելով առաջանում են պատահարի մասնակիցների մեղավորության տարբեր իրավիճակներ: Յուրաքանչյուր իրավիճակի համար ԱՊՊԱ համակարգում կատարվող հատուցումներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Ստորև ներկայացնենք մի քանի հիմնական իրավիճակներ և դրանց հետ կապված ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների կարգավորման առանձնահատկությունները:*
Իրավիճակ 1
Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վրաերթի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է Ա ավտոմեքենայի
վարորդը:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),
v հետիոտնին և այլ անձանց
պատկանող գույքին
պատճառված վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի
վարորդի ընտանիքի
անդամներին պատճառված
անձնական
վնասները (100%):
Ներկայացված
իրավիճակում չեն հատուցվի
այնպիսի վնասները,
ինչպիսիք են Ա ավտոմեքենայի
վարորդին պատճառված
անձնական
և գույքին
պատճառված վնասները,
Ա ավտոմեքենայի
վարորդի ընտանիքի
անդամների գույքին
պատճառված վնասները:
Իրավիճակ 2
Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ամբողջապես մեղավոր է հետիոտնը:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
vհետիոտնին պատճառված անձնական վնասները, բացառությամբ կորցրած աշխատավարձի (եկամտի) (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները
(100%),
v այլ անձանց
պատկանող գույքին
պատճառված վնասները:
Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են հետիոտնի գույքին պատճառված վնասները, հետիոտնին պատճառված անձնական վնասներից կորցրած աշխատավարձը (եկամուտը), Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները:
Իրավիճակ 3
Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ մեղավոր են և՛ հետիոտնը և՛ Ա ավտոմեքենայի վարորդը:
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
vհետիոտնին պատճառված անձնական վնասները
(100%),
v հետիոտնի կորցրած աշխատավարձի (եկամտի) 50 տոկոսը,
v հետիոտնի գույքին պատճառված վնասների 50 տոկոսը,
v Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամներին պատճառված անձնական վնասները (100%),
v այլ անձանց
պատկանող գույքին
պատճառված վնասները:
Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսիք են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին պատճառված
վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված
վնասները:
Իրավիճակ 4
Ա ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վթարի առաջացման մեջ ո́չ հետիոտնը և ո́չ էլ Ա ավտոմեքենայի վարորդը մեղավոր չեն (մեղավոր է հայտնի
կամ անհայտ երրորդ
անձ կամ պատահարն
առաջացել է որևէ
կենդանու պատճառով):
Սույն իրավիճակում
ենթակա են հատուցման
հետևյալ վնասները`
v հետիոտնին պատճառված անձնական վնասները (100%),
v հետիոտնի գույքին պատճառված
վնասները (100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորներին պատճառված անձնական վնասները
(100%),
v Ա ավտոմեքենայի ուղևորների գույքին պատճառված վնասները (100%),
v այլ անձանց
(բացառությամբ
պատահարի մեջ մեղավոր
անձի) պատկանող
գույքին պատճառված
վնասները:
Ներկայացված իրավիճակում չեն հատուցվի այնպիսի վնասները, ինչպիսին են Ա ավտոմեքենայի վարորդին պատճառված անձնական և գույքին
պատճառված վնասները, Ա ավտոմեքենայի վարորդի ընտանիքի անդամների գույքին պատճառված վնասները
և պատահարի մեջ
մեղավոր անձի գույքին
պատճառված վնասները:
Վերոհիշյալ
իրավիճակներում
վնասների հատուցման
հետ կապված կարգավորումները
աղյուսակային
տեսքով կունենան
հետևյալ տեսքը.
Իրավիճակ |
|
Ա
ավտոմեքենան
վրաերթի է ենթարկել
հետիոտնի մեղավոր
է
հետիոտնը |
Ա
ավտոմեքենան
վրաերթի է ենթարկել
հետիոտնի. մեղավոր են և՛ հետիոտնը և՛ Ա ավտոմեքենայի վարորդը |
Ա
ավտոմեքենան
վրաերթի է ենթարկել
հետիոտնի. ո́չ հետիոտնը և ոչ էլ Ա ավտոմեքենայի վարորդը մեղավոր չեն |
|
Ա
Տ/մ վարորդ |
անձն. |
0% |
0% |
0% |
0% |
գույք. |
0% |
0% |
0% |
0% |
|
Ա
Տ/մ Ուղևոր |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
100% |
100% |
100% |
100% |
|
Ա
Տ/մ վարորդի
ընտանիքի
անդամ |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
0% |
0% |
0% |
0% |
|
Բ
Տ/մ վարորդ |
անձն. |
- |
- |
- |
- |
գույք. |
- |
- |
- |
- |
|
Բ
Տ/մ Ուղևոր |
անձն. |
- |
- |
- |
- |
գույք. |
- |
- |
- |
- |
|
Բ
Տ/մ վարորդի
ընտանիքի
անդամ |
անձն. |
- |
- |
- |
- |
գույք. |
- |
- |
- |
- |
|
Հետիոտն |
անձն. |
100% |
100% |
100% |
100% |
գույք. |
100% |
0% |
50% |
100% |
|
Այլ
անձի գույք |
100% |
100% |
100% |
100%
(մեղավոր
անձի
գույքին՝ 0) |
* Վերոհիշյալ կարգավորումներում պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական վերապահումները.
v «Վարորդ» հասկացության
ներքո ներառվում է նաև
ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձը՝ Ապահովադիրը:
v Վարորդի ընտանիքի
անդամը չի ներառվում
ուղևորի և հետիոտնի
հասկացության
ներքո, և նրա վերաբերյալ
հատուցման կարգավորումները
ներկայացվում
են առանձին:
v Ուղևորի գույքի ներքո ներառվում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, սեփականատիրոջից և նրանց ընտանիքի անդամներից բացի ցանկացած այլ անձի գույքը, եթե համապատասխան անձի գույքին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ առանձին կարգավորում նախատեսված չէ:
v Այլ անձի գույքի ներքո ներառվում է պատահարում ներգրավված
ավտոտրանսպորտային
միջոցների վարորդներից,
սեփականատերերից
և նրանց ընտանիքի
անդամներից, ինչպես
նաև հետիոտնից
բացի ցանկացած
այլ անձի գույքը, եթե համապատասխան
անձի գույքին պատճառված
վնասների հատուցման
վերաբերյալ առանձին
կարգավորում նախատեսված
չէ:
v Այն բոլոր
իրավիճակներում,
որոնցում սահմանված
է, որ անձին ենթակա
է փոխհատուցման
իր գույքին պատճառված
վնասի 50%-ը, դատարանի
կողմից պատահարում
տվյալ տուժողի մեղավորության 50%-ից տարբերվող
այլ չափ սահմանվելու
դեպքում պատճառված
վնասը ենթակա կլինի
հատուցման մեղավորության
այդ աստիճանին
համամասնորեն
նվազեցված չափով (օրինակ` եթե դատարանը սահմանել է, որ հետիտոնի մեղավորությունը տվյալ պատահարում 30 տոկոս է, ապա հետիոտնի գույքին պատճառված վնասները կհատուցվեն վնասի 70 տոկոսի չափով):