 
			
ԱՊՊԱ գծով ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` 
Բազային ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար x Ռիսկայնության գործակիցներ
Հիմնական ապահովագրավճարի չափն ընտրվում և հրապարակվում է համապատասխան ապահովագրական ընկերության կողմից հետևյալ միջակայքից՝
| Մոտոտրանսպորտ (ներառյալ մոտոցիկլ, տրիցիկլ, քվադրիցիկլ) | 0.59 | |
| Թեթև մարդատար | 1 | |
| Բեռնատար (ներառյալ ուղևորաբեռնատար) | 1.185 | |
| Ավտոբուս (ներառյալ միկրոավտոբուս), տրոլեյբուս | առանց վարորդի նստատեղի մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող | 1.44 | 
| առանց վարորդի նստատեղի 17-ից ավելի նստատեղ ունեցող | 1.133 | |
| Վերոհիշյալ խմբերում չներառված այլ՝ ներառյալ hատուկ | 0.59 | |
| 
 
 Թեթև մարդատարից տարբերվող այլ ՏՄ-ների համար | Անձնական | 1 | 
| Ծառայողական | ||
| Առևտրային | ||
| Հանրային տրանսպորտ | ||
| Տաքսի, վարձակալություն | ||
| 
 
 Թեթև մարդատար ՏՄ-ների համար | Անձնական | 1 | 
| Հանրային տրանսպորտ | ||
| Տաքսի, վարձակալություն | 1.8 | |
| Ծառայողական, առևտրային | 1.03 | 
| Թեթև մարդատար ՏՄ-ների համար | Մինչև 80 ձիաուժը ներառյալ | 0.8 | 
| 81-ից 140 ձիաուժը ներառյալ | 1 | |
| 141 ից 230 ձիաուժը ներառյալ | 1.38 | |
| 230-ից ավելի ձիաուժ | 1.64 | |
| Բեռնատար ՏՄ-ների համար | Մինչև 80 ձիաուժը ներառյալ | 0.8 | 
| 81-ից 140 ձիաուժը ներառյալ | 1 | |
| 141-ից 230 ձիաուժը ներառյալ | 1.09 | |
| 230-ից ավելի ձիաուժ | 1.1 | |
| Այլ ՏՄ-ների համար | Ցանկացած ձիաուժ | 1 | 
Եթե Դուք ունեք անձնական օգտագործման մարդատար ավտոտրանսպորտային միջոց, որի շարժիչի հզորությունը մինչև 80 ձիաուժ է և Ձեր ԲՄ դասին համապատասխանող գործակիցը 0.97 է:
ԱՊՊԱ ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
ԱՊՊԱ ապահովագրավճար = Բազային ապահովագրավճար x ԲՄ գործակից
Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար x Ռիսկային գործակիցներ
Ենթադրենք`
Հիմնական ապահովագրավճարը = 31.848 ՀՀ դրամ,
Մարդատար ՏՄ-ի ռիսկային գործակիցը = 1
Մարդատար ՏՄ-ի օգտագործման նպատակը = 1
 Մեքենայի շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է հետևաբար ռիսկային գործակիցը = 0,8:
 Բազային ապահովագրավճարը կունենա հետևյալ թվային արտահայտությունը`
 31.848 x 1 x 1 x 0,8 = 25.478,
Մեր օրինակում ԲՄ գործակիցը = 0.97
Ուստի ԱՊՊԱ ապահովագրավճարը = Բազային ապահովագրավճար (25.478) x ԲՄ գործակից (0.97) = 24,713 ՀՀ դրամ
Որը կլորացման արդյունքում կդառնա 25,000 ՀՀ դրամ։