Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-013 կանոններում կատարված փոփոխությունների գրանցում 12.08.2011

Կենտրոնական բանկի կողմից 2011թ. օգոստոսի 12-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» (RL 1-013) կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները. 
  
• համապատասխան պահանջներ են սահմանվել վնասված գույքի փորձաքննության համար զննության (այդ թվում` դրա արդյունքում կազմվող զննության կտի) նկատմամբ, ինչպես նաև սահմանվել է, որ տվյալ ապահովագրական պատահարի գծով վնասված գույքի փորձաքննության համար զննություն նշանակված լինելու դեպքում առաջնային փորձաքննություն իրականացնող փորձագետը համապատասխան գույքին պատճառված վնասի գնահատման ժամանակ հիմնվում է բացառապես զննության արդյունքում կազմված և Բյուրոյի կանոնների համաձայն բոլոր շահագրգիռ անձանց կողմից ստորագրված զննության ակտի վրա.
• սահմանվել են Բյուրոյի կողմից ԱՊՊԱ ոլորտում փորձաքննության իրականացման համար որակավորված փորձագետների նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման այլ միջոցներ (բացի որակավորումից զրկումը), ինչպես նաև հստակեցվել են յուրաքանչյուր տեսակի հարկադրանքի միջոցի կիրառման կոնկրետ հիմքերը.
• ամրագրվել է, որ փորձագիտական կազմակերպությանը որակավորումից զրկելու հետ Բյուրոն կարող է որակավորումից զրկել նաև նրա կազմում գործող այն փորձագետին (փորձագետներին), ում մեղքով տեղի է ունեցել որակավորումից զրկման հիմք համարվող խախտումը.
• հստակեցվել է, որ փորձագետը գույքային վնասների գնահատում կարող է իրականացնել երկու ձևով` կամ առանձին գրավոր եզրակացություն (հաշվետվություն) կազմելու, կամ վերանորոգող կազմակերպության կողմից տրված հաշվետվության վրա իր համաձայնությունն արտահայտող նշում կատարելու միջոցով, ընդ որում, վերջին դեպքում վերանորոգող կազմակերպության հաշվետվությունը պետք է համապատասխանի փորձագիտական եզրակացությանը Բյուրոյի կանոններով ներկայացվող պահանջներին.
• ճշգրտվել է ԱՊՊԱ պատահարի հետևանքով վնասված և փոխարինման ենթակա տրանսպորտային միջոցների մասերի արժեքների հաշվարկման մեթոդաբանությունը.
• սահմանվել է, որ ավտոտրանսպորտային միջոցի կմախքի վերանորոգում իրականացնող վերանորոգող կազմակերպությունը Բյուրոյի կանոններով ներկայացվող տեխնիկական հագեցվածության նվազագույն պահանջները միաժամանակ պետք է ապահովի իր գործունեության յուրաքանչյուր վայրում, որտեղ իրականացնելու է վերանորոգման աշխատանքները.
• հնարավորություն է ընձեռվել վերանորոգող կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործառույթը պատվիրակելու Բյուրոյի հետ համագործակցող փորձագետներին.
• վերանորոգող կազմակերպության հետ կնքվող պայմանագրերի գրանցման համար սահմանվել է լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջ, որոնցով կհավաստվի համապատասխան տարածքի և տեխնիկական միջոցների նկատմամբ նրա օգտագործման իրավունքը:

Թարմացվել է՝ 12.08.2011 16:29:55