Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-014 կանոններում կատարված փոփոխությունների գրանցում 12.08.2011 Կենտրոնական բանկի կողմից 2011թ. օգոստոսի 12-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» (RL 1-014) կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները.

• սահմանվել են Բյուրոյի կողմից ԱՊՊԱ ոլորտում փորձաքննության իրականացման համար որակավորված փորձագետների նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման այլ միջոցներ (բացի որակավորումից զրկումը), ինչպես նաև հստակեցվել են յուրաքանչյուր տեսակի հարկադրանքի միջոցի կիրառման կոնկրետ հիմքերը.
• ամրագրվել է, որ փորձագիտական կազմակերպությանը որակավորումից զրկելու հետ Բյուրոն կարող է որակավորումից զրկել նաև նրա կազմում գործող այն փորձագետին (փորձագետներին), ում մեղքով տեղի է ունեցել որակավորումից զրկման հիմք համարվող խախտումը.
• սահմանվել է, որ համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացով իրականացվող առաջնային փորձաքննության համար տրվող եզրակացությունը պետք է հիմնվի բացառապես համաձայնեցված հայտարարագրում նշված հանգամանքների վրա, իսկ առկայության դեպքում` նաև տվյալ պատահարի գծով ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից կազմված ՃՏՊ մասնակիցների` վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու մասին համաձայնության, ՃՏՊ սխեմայի և պատահարի վերաբերյալ ՃՏՊ մասնակիցների բացատրությունների վրա:

Թարմացվել է՝ 12.08.2011 16:29:33