Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունների գրանցում 22.08.2011 Կենտրոնական բանկի կողմից 2011թ. օգոստոսի 19-ին գրանցվել են ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները.
 
• սահմանվել է, որ յուրաքանչյուր տեսակի վնասի գծով (գույքին պատճառված վնասներ, առողջությանը պատճառված վնասներ, կորցրած եկամուտ, հուղարկավորության հետ կապված ծախսեր, կերակրողին կորցրած անձի կրած վնասներ) հատուցման հետ կապված գործընթացներն իրականացվում և որոշումները կայացվում են միմյանցից առանձին.
• սահմանվել է, որ ապահովագրական պատահարում ներգրավված որևէ ապահովագրական ընկերության կողմից կրկնակի փորձաքննություն նշանակված լինելու դեպքում վերջինի արդյունքները պարտադիր են նաև տվյալ պատահարի շրջանակներում հատուցման դիմում ստացած Բյուրոյի համար.
• սահմանվել է, որ Բյուրոն չի մերժում վնաս պատճառողից վնասների հատուցում ստացած տուժողի` Բյուրո ներկայացրած հատուցման դիմումը, եթե վնաս պատճառողից համապատասխան միջոցներն ստացվել են հետագայում վերադարձվելու պայմանով.
• ներդրվել է ԱՊՊԱ ոլորտում վնասված գույքի փորձաքննության համար զննության համակարգը, որի էությունն այն է, որ տուժողի պահանջով Բյուրոն նախքան պատահարի գծով բոլոր փաստաթղթերի ստացումը իրականացնում է վնասված գույքի զննություն, կազմում զննության ակտ, որը բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ստորագրվելուց հետո թույլատրում է իրականացնել վնասված գույքի վերանորոգում.
• պահանջներ են սահմանվել նախնական հատուցման համակարգի կիրառման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև հստակեցվել են տուժողի առողջությանը պատճառված վնասի գծով առանձին տեսակի ծախսերի (ամբուլատոր-առաջնային բուժօգնության, հիվանդանոցային բուժօգնության և բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված) հատուցման համար պահանջվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները.
• հստակեցվել է տուժողի աշխատունակության կորստի աստիճանը որոշելու կարգը այն դեպքերի համար, երբ դա չի իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությամբ.
• սահմանվել է, որ այն դեպքերում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, և հնարավոր չէ որոշել տվյալ վայրում տվյալ որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, կորցրած եկամտի հաշվարկի հիմքում դրվում է 32,500 ՀՀ դրամը.
• հանվել են հատուցում ստանալու համար Բյուրո ներկայացվող դիմումի ձևերը` դրանց Բյուրոյի այլ ներքին իրավական ակտերով սահմանելու նպատակով:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011թ. սեպտեմբերի 1-ին: Փոփոխությություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 23.08.2011 09:54:30