Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Տպագրական գործունեություն իրականացնող բոլոր ընկերություններին 03.10.2011 Հարգելի գործընկերներ,

 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարում է մրցույթ «ԱՊՊԱ ուղեցույց» վերնագրով տեղեկատվական գրքույկի տպագրության համար: Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը ժամը 12.00-ն Բյուրոյի հասցեին (Թումանյան 8, 3-րդ հարկ) ուղարկել Ձեր կազմակերպության առաջարկը, որը պետք է ներառի`
• տպագրության համար առաջարկվող գինը,
• տպագրության վերջնաժամկետը,
• տեղեկատվություն տպագրված գրքույկների` Բյուրո առաքման վերաբերյալ:

Խնդրում ենք Ձեր կազմակերպության առաջարկը ներկայացնել փակ ծրարով և կնքված:
Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Բյուրոյում սույն թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 15.00-ին:
Գրքույկի տպագրության տեխնիկական չափանիշները ներկայացված են կից ներկայացվող ֆայլում:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 03.10.2011 11:15:38