Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ինչպես դիմել Բյուրո 19.01.2011 Տուժողը (նրա իրավահաջորդը) Օրենքով սահմանված դեպքերում Բյուրոյի երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում ստանալու համար կարող է դիմել Բյուրո` լրացնելով համապատասխան դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Ընդ որում, տուժողը (նրա իրավահաջորդը) հատուցում ստանալու համապատասխան դիմումը կարող է Բյուրո ներկայացնել ցանկացած ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակի, նրա մասնաճյուղի, ներկայացուցչության կամ ապահովագրական հատուցումների գործառույթներով օժտված` ապահովագրական ընկերության ներկայացուցչի միջոցով: Այդ ցանկը, համապատասխան հասցեներով հունվար ամսվա ընթացքում Բյուրոն կհրապարակի իր ինտերնետային կայքում:

Թարմացվել է՝ 27.01.2011 11:56:21