Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՀՀ ԿԲ-ի և Բյուրոյի համատեղ հայտարարություն 06.04.2011 Համաձայն շրջանառվող տեղեկությունների և բանավոր ստացված բողոքների` ԱՊՊԱ իրականացնող առանձին ապահովագրական ընկերություններ մերժում են որպես տաքսի օգտագործվող ավտոմեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը: Ստեղծված իրավիճակի պայմաններում ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները պարտավոր են ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրենց դիմած և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ցանկացած անձի հետ` ՀՀ-ում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների համար նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, ընդ որում ժամկետի ընտրությունը կատարվում է Ձեր կողմից: Համապատասխանաբար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի կնքումը բանավոր մերժելու դեպքում խնդրում և հորդորում ենք, որպեսզի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պահանջը ապահովագրական ընկերությանը ներկայացնեք գրավոր ձևով: ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ դիմումին չպատասխանելու դեպքում խնդրում ենք դիմել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ
հեռ` 58 00 43, 58 00 34, հասցե` Թումանյան 8, 3-րդ հարկ, էլ. փոստ` info@paap.am
կամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
 հեռ` 59 26 97, 59 26 98, հասցե` Վ. Սարգսյան 6, էլ. փոստ` consumerinfo@cba.am
առկայության դեպքում ներկայացնելով Ձեր գրավոր դիմումը ապահովագրական ընկերությունում մուտքագրման փաստը հավաստող փաստաթուղթ կամ դիմումի գրավոր մերժումը:

Թարմացվել է՝ 06.04.2011 15:54:58