Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման մրցույթ 06.06.2011
Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` «Հայաստանի ավտոոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին անհրաժեշտ է համակարգչային տեխնիկա ստորև ներկայացված ցանկով.
1. Դյուրակիր համակարգիչ (Notebook) Dual-Core 2.0GHz, 2GB DDR3, 250GB HDD, 15.6”, Win7 Professional (կամ ավելի հզոր, արտադրված ԱՄՆ-ում կամ Եվրոպայում) – 8 հատ
2. Գունավոր Լազերային տպիչ A4 (Colour Lazer printer A4) – 1հատ

Խնդրում ենք ներկայացնել գնային առաջարկները ստորագրված և կնքված, փակ ծրարով Թումանյան 8 (3-րդ հարկ) մինչև սույն թվականի հունիսի 13-ը ներառյալ։ Առաջարկը պետք է ներառի համակարգիչների գինը, մատակարարման ժամկետը, երաշխիքային ժամկետը, անհրաժեշտության դեպքում կանխավճարի չափը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 58 00 32 (105) կամ (094) 20 44 50 հեռախոսահամարներով ՏՏ բաժնի պետ Ներսես Քարամյանին։

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ

Թարմացվել է՝ 06.06.2011 17:50:21