Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 09.11.2010 Կայքի հարգելի այցելուներ,

  • Եթե Դուք ԱՊՊԱ ոլորտում նկատել եք ցանկացած անհամապատասխանություն մեր կայքում տեղադրված ցանկացած իրավական ակտերի պահանջների, հարց ու պատասխանների միջոցով տրված պարզաբանումների վերաբերյալ (օրինակ, որոնք կվերաբերեն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացին կամ ԱՊՊԱ սակագների նվազագույն և առավելագույն չափերին) կամ`
  • Եթե Դուք այցելել եք Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերություններ և ստացել եք իրենց կայքերում արտացոլված ԱՊՊԱ սակագներին հաշվիչներից տարբերվող այլ սակագնային առաջարկներ կամ`
  • Ապահովագրական ընկերությունը մերժել է Ձեզ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար կամ`
  • Ապահովագրական ընկերության գործակալը Ձեզ հայտնել է մեր կայքում արտացոլված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվություն,

Ապա նման փաստերի վերաբերյալ խնդրում ենք անհապաղ տեղեկացնել Բյուրոյին` info@paap.am էլեկտրոնային հասցեով կամ (010) 580032 հեռախոսահամարով: Բյուրոն ապահովում է Ձեր ներկայացրած տեղեկատվության գաղտնիությունը:

Շնորհակալ ենք ԱՊՊԱ ոլորտի կայացմանն աջակցելու համար:

Թարմացվել է՝ 03.07.2024 15:41:24