Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 24.11.2010 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 23.11.2010թ.-ին գրանցվել են Բյուրոյի Խորհրդի կողմից հաստատված հետևյալ կանոնները`

1.«ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» սահմանող կանոններ
2.«ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» սահմանող կանոններ
3. ԱՊՊԱ սակագների նվազագույն և առավելագույն չափերը
4. «ԱՊՊԱ կտրոնների ձևաթղթերի տպագրման, պահպանման, գույքագրման և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրման, կտրոնների ձևաթղթերի լրացման, ԱՊՊԱ պայմանագրերի ձևաթղթերի տպագրման, հաշվառման և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրման կարգը» սահմանող կանոններ
5. «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի նկատմամբ պահանջ» սահմանող կանոններ
6. «Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջները» սահմանող կանոններ
7. «ԱՊՊԱ պայմանագիրը լրացնելիս և ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրավճարի չափը հաշվարկում ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու համար հիմք ընդունվող ինտերնետային կայքերի ցանկը» սահմանող կանոններ:

1-ին-ից 3-րդ կանոններն ուժի մեջ են մտնելու 04.12.2010թ.-ին, իսկ 4-րդ-ից 7-րդ կանոններն ուժի մեջ են մտել 23.11.2010թ.-ին:4-րդ-ից 7-րդ կանոնները տեղադրված են մեր կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 03.07.2024 15:39:06