Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.12.2010 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 03.12.2010թ.-ին գրանցվել և ուժի մեջ են մտել Բյուրոյի Խորհրդի կողմից հաստատված հետևյալ կանոնները`
1. ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության կանոններ,
2. ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշերի ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի կանոններ:
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասների գնահատում և ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի որակավորում ստանալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել Բյուրո` ներկայացնելով որակավորում ստանալու համար վերը նշված կանոններով սահմանված փաստաթղթերը:

Թարմացվել է՝ 23.12.2010 16:20:31