Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշագրավ տեղեկատվություն 30.12.2010 ՀԱԱ Բյուրոյի խորհուրդը 2010 թվականի դեկտեմբերի 29-ին որոշել է 2011 թվականի երկրորդ կիսամյակում անդրադառնալ ԱՊՊԱ սակագների հաշվարկման մեթոդաբանության մեջ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվության ռիսկայնության գործոնի կիրառման հարցին։ Հիշեցնենք, որ ԱՊՊԱ սակագների ներկա տրամաբանության մեջ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվության ռիսկային գործոնը սահմանվել է 1։ Ելնելով հետագա բարդություններից խուսափելու անհրաժեշտությունից` ՀԱԱ Բյուրոն հորդորում է բոլոր ավտոմեքենաների սեփականատերերին և վարորդներին ճշգրիտ կերպով իրենց ԱՊՊԱ պայմանագրերում արտացոլել իրենց ավտոտրանսպորտային միջոցի վազքի չափը, քանի որ շահագործման տարեկան ինտենսիվության ռիսկայնության գործոնը կիրառելիս ապահովագրական ընկերություններն առաջիկայում կհիմնվեն այդ տվյալների վրա։

Թարմացվել է՝ 30.12.2010 13:51:57