![Բյուրոն արդեն 5 տարեկան է](datas/znews/e1dfb95bd84eb839fc7cad7957a760d5.png)
Բյուրոն արդեն 5 տարեկան է 29.06.2015 Հունիսի 28-ին Բյուրոն նշեց իր հիմնադրման հինգերորդ տարեդարձը: Իր հնգամյակի կապակցությամբ Բյուրոն կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՊԱ ոլորտի հնգամյա գործունեությունը, ԱՊՊԱ համակարգի հետագա զարգացման ուղղությամբ ծրագրված քայլերը, ցուցադրվեց Բյուրոյի անցած ուղուն նվիրված ֆիլմ: Միջոցառման ընթացքում նաև ամփոփվեցին ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ մինչ այդ հայտարարված տեսահոլովակների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ԱՊՊԱ համակարգի ներդրման գործում մեծ ավանդ ունեցած անձինք, ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, ապահովագրական ընկերություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից: Շնորհակալագեր և հուշամեդալներ շնորհվեցին ԱՊՊԱ ոլորտի կայացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց, ինչպես նաև Բյուրոյի հինգամյա աշխատակիցներին՝ երկարատև հավատարիմ աշխատանքի համար:
![](http://www.paap.am/img/doc/5tari/1_AEM_3735.png)
![undefined](http://www.paap.am/img/doc/5tari/1_AEM_3749.png)
![undefined](http://www.paap.am/img/doc/5tari/1_AEM_3757.png)
![undefined](http://www.paap.am/img/doc/5tari/1_AEM_3800.png)
![undefined](http://www.paap.am/img/doc/5tari/1_AEM_3853.png)