![Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ](datas/znews/22edb5e1c11a9e2d40d395e6165ba857.jpg)
Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 20.05.2015 19.05.2015թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում քննարկվել է վարորդական իրավունքի ձեռքբերման գործընթացում ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի կիրառման հարցը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտին վերաբերող այլ հարցեր: