Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 25.06.2014  24.06.2014թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են Բյուրոյի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես` 

• փոփոխություն և լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-010 կանոններում, լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-032 կանոններում, 
• խորհրդի անդամներին է ներկայացվել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուարի հաշվետվությունը 2014 թվականի 1-րդ եռամսյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, 
• որոշում է կայացվել Բյուրոյի գործադիր տնօրենի պահանջով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամների արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ և հաստատվել է ժողովի օրակարգն ու ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրվող նյութերի և տեղեկություններ ցանկը: 
 Վերոնշյալ կանոններում փոփոխություններն ու լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 25.06.2014 14:44:28