Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Բյուրոն արդեն 4 տարեկան է

Բյուրոն արդեն 4 տարեկան է 28.06.2014  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 28-ին՝ որպես ԱՊՊԱ պատահարներից տուժած անձանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ԱՊՊԱ համակարգի կայունությունը և զարգացումը ապահովող կառույց:

 Գործունեության չորս տարիների ընթացքում մեր և գործընկեր պետական մարմինների ու մասնավոր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է կայացած և տարեցտարի զարգացող ԱՊՊԱ համակարգ: Ցանկանում ենք ընդգծել ոլորտի կայացման գործում հատկապես ՀՀ կենտրոնական բանկի, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, Ճանապարհային ոստիկանության, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, սպառողների և վարորդների շահերը պաշտպանող կազմակերպությունների, ինչպես նաև մեր մյուս գործընկերների ներդրած ջանքերը: 
 Վերջին վիճակագրական տվյալների ամփոփումը վկայում է, որ համակարգի բնականոն գործունեությանը էականորեն խոչընդոտող հանգամանքներ առկա չեն. ավտոմեքենաների սեփականատերերը ակտիվորեն ներգրավվում են պայմանագրերի կնքման գործընթացում, իսկ տուժած անձինք հատուցումների գործընթացում հիմնականում տեղյակ են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների ու եղանակների մասին, ինչը Բյուրոն համարում է կարևոր ձեռքբերում: 
 Այդուհանդերձ իր հիմնադրման հոբելյանական հինգերորդ տարեդարձի նախաշեմին Բյուրոն, գիտակցելով, որ անելիքները դեռևս շատ են, իսկ կուտակված խնդիրները՝ բազմաթիվ, նոր տարեշրջան է մուտք գործում նորացված, սակայն ԱՊՊԱ համակարգի ստեղծման ակունքներում կանգնած և հսկայական փորձ ունեցող թիմով, կորպորատիվ նոր ոճի կերտման գաղափարներով:
  Ծառայելով իր գործունեության նպատակին` Բյուրոն իր առջև դրել է ԱՊՊԱ համակարգի հետագա զարգացման տեսլականը՝ հետամուտ լինելով պաշտպանել և հավասարակշռել համակարգի մասնակիցների շահերը: Իր գործունեության վերջին շրջանում Բյուրոն հատկապես առաջնային է համարում թափանցիկության սկզբունքի հիման վրա գործելը՝ բաց լինելով քաղաքացիական հասարակության և հատկապես զանգվածային լրատվամիջոցների համար, ինչը շարունակելու է նաև հետագայում: Մեր լիազորությունների շրջանակներում մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել և խորհրդատվություն տրամադրել ԱՊՊԱ ոլորտին վերաբերող հարցերի շուրջ մեզ դիմող յուրաքանչյուր անձի:

Թարմացվել է՝ 28.06.2014 00:14:13