Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 27.02.2014   27.02.2014թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ: Նիստի ընթացքում քննարկվել են Բյուրոյի գործունեությանն ու ԱՊՊԱ ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես`

 • ներկայացվել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի և պատասխանատու ակտուարի հաշվետվությունները 2013 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության արդյունքների վերաբերյալ,
 • հաստատվել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ստորաբաժանումների աշխատակարգերը, 
 • փոփոխություններ և լրացումներ են կատարվել Բյուրոյի թիվ RL 1-007 և RL 1-032 կանոններում: 
 Վերոնշյալ կանոններում փոփոխություններն ու լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 27.02.2014 17:16:07