Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 14.04.2014 10.04.2014թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ: Նիստի ընթացքում քննարկվել են Բյուրոյի գործունեությանն ու ԱՊՊԱ ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես`

          •    հաստատվել են Բյուրոյի RL 1-042 կանոնները,
   • փոփոխություններ են կատարվել Բյուրոյի RL 2-56-01 կանոններում, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-041, RL 1-027, RL 1-013, RL 1-014 կանոններում,
   • տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ հատուցումների և հետադարձ պահանջների ավտոմատացման համակարգի վերաբերյալ, 
   • որոշում է կայացվել Բյուրո Վերիտաս գնահատման և վերահսկողության ծառայության (Bureau Veritas inspection valuation assessment and control) հետ կոնցեսիոն պայմանագիր կնքելու վերաբերյալ, 
   • նախնական հաստատվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործունեության վերաբերյալ 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության և աուդիտորական եզրակացությունը և որոշում է կայացվել ժողովին ներկայացնելու վերաբերյալ,
    • հաստատվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամների տարեկան ընդհանուր ժողովի գումարումը, ժողովի օրակարգը, ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրվող նյութերը և տեղեկությունների ցանկը: 
   Վերոնշյալ կանոնները, կանոններում փոփոխություններն ու լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 24.02.2016 16:45:48