Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 30.05.2014 29.05.2014թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրենը, Բյուրոյի այլ աշխատակիցներ: Խորհուրդը քննարկել է Բյուրոյի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես` 

 • փոփոխություններ են կատարվել Բյուրոյի RL 1-017 կանոններում, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-001 և RL 1-018 կանոններում, 
 • հաստատվել են Բյուրոյի RL 2-62-02 կանոնները, 
 • հաստատվել է Բյուրոյի RG 55-16 աշխատակարգը, փոփոխություններ են կատարվել RG 55-06 աշխատակարգում,
 • խորհրդի անդամներին է ներկայացվել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի հաշվետվությունները 2014 թվականի 1-րդ եռամսյակի գործունեության արդյունքների վերաբերյալ:
 Վերոնշյալ կանոնները , կանոններում փոփոխություններն ու լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 24.02.2016 11:59:54