Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի  է ունեցել  բժշկական հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել բժշկական հանձնաժողովի նիստ 12.12.2013

11.12.2013թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բժշկական հանձնաժողովի հերթական նիստ: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա էին հանձնաժողովի փոխնախագահ Գեորգի Չալտիկյանը,  հանձնաժողովի անդամներ Անդրոնիկ Քալաջյանը, Գայանե Զաքարյանը, Հարություն Մանգոյանը, Ռաֆայել Մեսրոպյանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը և անձնական վնասների կարգավորման կոորդինատոր Հրայր Բեգլարյանը: Նիստի ընթացքում ՀՀ-ում բժշկական նեղ մասնագիտական հմտություններով լավագույն մասնագետների կողմից քննարկվել են ԱՊՊԱ համակարգում տուժողի առողջության վերականգնման և բժշկական օգնության հետ կապված տարաբնույթ հարցեր:

Նիստի ընթացքում հանձնաժողովը, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)  12-րդ հոդվածի 5-րդ մասի, 2014 թվականի համար սահմանել է`

  • տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը և առողջության վերականգնումը ՀՀ տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել,
  • ՀՀ տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու և նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու Օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում։
  • Թարմացվել է՝ 12.12.2013 18:01:07