Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 28.12.2013

27.12.2013թ. տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստին ներկա էին Բյուրոյի խորհրդի անդամները, Բյուրոյի գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը, Բյուրոյի այլ աշխատակիցներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՊԱ ոլորտին և Բյուրոյի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր, մասնավորապես`

  • քննարկվել է ՀՀ-ում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցը երկար ժամանակով ՀՀ տարածքից դուրս գտնվելու պարագայում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցը
  • հաստատվել է «Ապահովագրական պատմության բողոքարկման հանձնաժողովի» RG 55-12 աշխատակարգը և նշանակվել են հանձնաժողովի անդամները,
  • կատարվել են լրացումներ Բյուրոյի RL 1-010 կանոններում:

 

Բյուրոյի RL 1-010 կանոններում կատարված լրացումները սահմանված կարգով կհրապարակվեն և ուժի մեջ կմտնեն ՀՀ կենտրոնական բանկում դրանց գրանցումից հետո:

Թարմացվել է՝ 28.12.2013 18:21:43