Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում 07.08.2012  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ԱՊՊԱ համակարգում առկա օրենսդրական և ենթակառուցվածքային խնդիրների կարգավորման նպատակով ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:
       Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված են  ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի պատասխանատու  ներկայացուցիչներ:
       ԱՊՊԱ համակարգի գործունեության ընթացքում շարունակաբար առաջ են գալիս կարգավորում պահանջող համակարգային մի շարք հարցեր, որոնք համատեղ կկարգավորվեն մշտապես գործող և օպերատիվ լուծումներ առաջադրող` ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում:
       Այս պահին արդեն իսկ կարգավորման ենթակա են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի և գործեր քննող իրավասու պետական մարմինների միջև համագործակցության շրջանակների սահմանումը, ՃՏՊ-ում մեղավորության որոշման հետ կապված որոշակի կարգավորումները, տուժողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ իրավասու պետական մարմինների կողմից գործերի քննության համար առավելագույնս սեղմ ժամկետների սահմանումը և այլ հարցեր: Ենթակառուցվածքների տեսանկյունից կարևոր խնդիր է ԱՊՊԱ տեղեկատվական և ՃՈ տեղեկատվական փնտրողական համակարգերի միասնական համակարգված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել մի շարք առանցքային խնդիրներ: Այն է` ապահովագրական պայմանագրերի վաճառքների էլեկտրոնայնացումը, Բոնուս- Մալուս համակարգի՝ վարորդների ապահովագրական և վարորդական պատմության վրա հիմնված արդյունավետ ներդրումը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերի կիրարկումը վերջիններիս բնակության և գրանցման հասցեներով` երթևեկության ընթացքում վարորդներին կանգնեցնելու փոխարեն:

Թարմացվել է՝ 03.12.2013 12:56:08