Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Խորհրդարանական  լսումներ ԱՊՊԱ-ի վերաբերյալ

Խորհրդարանական լսումներ ԱՊՊԱ-ի վերաբերյալ 27.09.2011 Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպեց ԱՊՊԱ համակարգի գործարկման ներկայիս փուլին նվիրված խորհրդարանական լսումներ: Լսումներին քննարկվեցին ԱՊՊԱ համակարգի գործարկման ընդհանուր իրավիճակը, դրանում առկա խնդիրները, հնարավոր զարգացումները և հեռանկարները, ինչպես նաև ԱՊՊԱ սակագների որոշման մեթոդաբանությունն ու սկզբունքները:
Լսումներին զեկույցով հանդես եկավ Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Տեղի ունեցան բազմաթիվ ելույթներ ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես ապահովագրության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ ԱՊՊԱ համակարգի հետագա զարգացման և կատարելագործման հարցերի վերաբերյալ, որոնք առաջիկայում կքննարկվեն Բյուրոյի կողմից:

Թարմացվել է՝ 27.09.2011 10:29:00