Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Փորձագետների որակավորման ժամկետները կերկարաձգվեն

Փորձագետների որակավորման ժամկետները կերկարաձգվեն 09.12.2011 Բյուրոյի խորհուրդը հաստատել է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի RL 1-013 կանոններում և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության RL 1-014 կանոններում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Բյուրոյի կողմից որակավորված փորձագետների որակավորումը երկարաձգվել է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

Թարմացվել է՝ 09.12.2011 12:22:12