Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

ԱՊՊԱ ոլորտում բարձրացվել են ապահովագրական հատուցման սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում բարձրացվել են ապահովագրական հատուցման սահմանաչափերը 23.12.2011 ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 21.12.2011թ գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 74-Լ որոշմամբ հաստատված `
1. 2012 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները,
2. ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրական գումարի միասնական չափը սահմանող կանոնները,

Համաձայն այդ որոշումների 2012 թվականին ապահովագրական հատուցում տրամադրելու մասին կայացվող որոշումների (եզրակացությունների) համար`
1) անձնական վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300,000 ՀՀ դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի`կազմելով 3.300.000 ՀՀ դրամ, և 1,000,000 ՀՀ դրամի չափով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 10.000.000 ՀՀ դրամ,
2) գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300.000 ՀՀ դրամի չափով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 1.800.000 ՀՀ դրամ:
3) ԱՊՊԱ սակագների և ռիսկային գործակիցների չափերը մնացել են անփոփոխ:
Միևնույն ժամանակ Բյուրոյի խորհուրդը վերանայել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով հատուցվող միանվագ 650.000 ՀՀ դրամ սահմանաչափը` այն դարձնելով 1.000.000 ՀՀ դրամ:

Թարմացվել է՝ 12.01.2012 16:32:19