Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Համագործակցության համաձայնագիր Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև 16.03.2011 2011թ.-ի մարտի 1-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն համաձայնագիր է կնքել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ` ուղղված ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի և Հաշտարարի համագործակցությանը: Համաձայնագրում մասնավորապես ուրվագծված են Բյուրոյի և Հաշտարարի համատեղ գործունեության նպատակները, ուղղությունները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև Բյուրոյի և Հաշտարարի իրավասությունների տարանջատումը ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանության գործում:
2011թ-ի մարտի 16-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը և Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը համատեղ հրավիրեցին մամուլի ասուլիս` նվիրված Բյուրոյի և Հաշատարարի միջև կնքված համաձայնագրի ներկայացմանը:

Թարմացվել է՝ 16.03.2011 15:58:22