Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կլոր Սեղան` ապահովագրական և առողջապահական ոլորտներ 13.04.2011
Ապրիլի 12-ին Բյուրոյի նախաձեռնությամբ Բեստ Վեստերն Կոնգրես հյուրոնոցի մեծ շքասրահում կազմակերպվեց կլոր սեղան ԱՊՊԱ ոլորտում տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգման գործընթացում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Կլոր սեղանն անցկացվեց Բյուրոյի խորհրդի նախագահ Անդրանիկ Նորեկյանի, Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանի, Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ:
Կլոր սեղանին մասնակցում էին առողջապահության նախարարության, ԿԲ-ի և Բյուրոյի ներկայացուցիչներ, Երևան քաղաքի և Հայաստանի տարբեր մարզերի բժշկական հաստատություններից ղեկավարներ և ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անձնական հատուցումների կարգավորման գծով պատասխանատու ղեկավարներ: Ընդհանուր առմամբ կլոր սեղանին մասկացում էին թվով 60 մասնակիցներ:
Կլոր սեղանն ընթացավ ակտիվ քննարկումների ոճով: Քննարկման ընթացքում նախանշվեցին բոլոր այն հիմնական խնդիրները, որոնք առկա են ԱՊՊԱ համակարգում տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացում, պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք խնդիրների հետագա կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև ծրագրվեցին տարբեր մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումները և քայլերը: Կլոր սեղանի բոլոր մասնակիցներն ողջունեցին նման մեծածավալ առաջին հանդիպումը ապահովագրական ոլորտի և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների միջև և հույս հայտնեցին, որ հետագայում նույնպես նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Օրակարգ

Թարմացվել է՝ 24.02.2016 14:05:41