Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Պատահարի վայր ժամանելու նոր պահանջներ 20.04.2011

Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների` պատահարի վայր ժամանելու նկատմամբ պահանջի կանոնները։ Կանոնների համաձայն սահմանվել է այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում ԱՊՊԱ պատահարի տեղի ունենալու մասին տեղեկացված ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պարտավոր են պատահարի վայրում ապահովել իրենց ներկայացուցչի ժամանումը:
Կանոններով ապահովագրական ընկերությունները պարտավորովում են պատահարի վայրում ապահովել իրենց ներկայացուցչի ժամանումը ոչ ուշ, քան պատահարի վերաբերյալ ստացված հեռախոսազանգի պահից` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 35 րոպեի, իսկ դրանցից դուրս` 80 րոպեի ընթացքում: Կանոններով սահմանված այս ժամկետներն առավելապես նպատակ ունեն կանխելու վթարված տրանսպորտային միջոցի չտեղաշարժվելու հետ կապված դժգոհությունների և անհարմարությունների առաջացումը:

Թարմացվել է՝ 24.02.2016 12:45:16