Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Բուժհաստատությունների ԱՊՊԱ պատասխանատուներ

Բուժհաստատությունների ԱՊՊԱ պատասխանատուներ 04.05.2011

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում տուժողների շահերը պաշտպանելու, նրանց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվել է հրաման, համաձայն որի` յուրաքանչյուր բժշկական հաստատություն նշանակում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության համար պատասխանատու անձ, ով ԱՊՊԱ ոլորտում պատահարի արդյունքում տուժած անձանց համապատասխան խորհրդատվություն է տրամադրում տուժողին ցուցաբերած բուժօգնության գծով կատարված ծախսերի հատուցման վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոնշյալ փաստը` Բյուրոյի ինտերնետային կայքում ստեղծվել է «Բուժհաստատությունների ԱՊՊԱ պատասխանատուներ» բաժինը: Անհրաժեշտության դեպքում Ձեզ հետաքրքրող բժշկական հաստատության պատասխանատու անձի (անձանց) մասին տեղեկատվությունը կարող եք գտնել նշված բաժնի որոնման համակարգի միջոցով: Հարկ ենք համարում նշել նաև, որ կայքի նշված էջը գտնվում տեղեկատվության համալրման փուլում:

Թարմացվել է՝ 04.05.2011 17:13:05