Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են

Բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են 30.05.2011   ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 618-Ն որոշման համաձայն մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու կամ խոտանման կապակցությամբ հաշվառումից հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ նախքան դիմում ներկայացվելը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այն օրինական հիմքով տիրապետող այլ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք տվյալ տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու կամ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար. տվյալ դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում տուգանք նշանակելու մասին որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
    ՀՀ Կառավարության վերոհիշյալ որոշման կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում են` ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող բոլոր այն քաղաքացիները, ովքեր առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետն արդեն ավարտվել է, համապատասխան հաշվառման մարմիններում այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները: Ընդ որում հաշվառումից ժամանակավոր հանելու համար պարտադիր չէ ներկայացնել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր. անհրաժեշտ է ներկայացնել միայն համապատասխան դիմում` կցելով ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը:
    Հիշեցնում ենք նաև, որ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու ու հաշվառումը վերականգնելու գործընթացներն անվճար են:
    Մանրամասների համար զանգահարել` 58-00-34, 58-00-43

Թարմացվել է՝ 10.06.2011 17:17:46