Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման կանոնների փոփոխություններ 07.06.2011 Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր գրանցել է Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունները:
Համաձայն այդ փոփոխությունների` պատահարում հետիոտնի ոչ դիտավորյալ մեղքի առկայությունը չի կարող հիմք ծառայել նրան պատճառված անձնական վնասների հատուցումը մերժելու համար:
Կանոնների այս փոփոխությունը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում հետիոտների շահերի պաշտպանությանը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011 թվականի հունիսի 17-ին:

Թարմացվել է՝ 24.02.2016 12:44:32