Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Այսօր Հայաստանի Ապահովագրողների Օրն է 19.11.2010 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ՏՈՆԻ կապակցությամբ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն սրտանց շնորհավորում է Հայաստանի ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցներին և մաղթում ամենայն բարիք ու նորանոր ձեռքբերումներ։
2010 թվականը Հայաստանի ապահովագրական շուկայի համար թերևս նշանավորվում է չափազանց կարևոր և պատասխանատու իրադարձությամբ. մեր հանրապետությունում օրենքով ներդրվեց պարտադիր ապահովագրության համակարգ, ինչն, անշուշտ, սոցիալական հիմնական ուղղվածություն ունենալուց բացի` լուրջ խթան է հանդիսանալու նաև ազգային ապահովագրական համակարգի զարգացման և վերջնահաշվում ապահովագրական մշակույթի ձևավորման համար։ Այս կապակցությամբ, ի լրումն նշված ցանկությունների, կցանկանայինք, որպեսզի 2011 թվականին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ՏՈՆԸ նշելիս, բոլորս վստահորեն արձանագրենք, որ Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը հաջողվել է, և այս ռեֆորմը արժանացել է հասարակության դրական արձագանքին։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ

Թարմացվել է՝ 03.07.2024 18:26:53