Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Բժշկական հանձնաժողովի նիստ 23.12.2010
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Բժշկական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև հանձնաժողովի խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովի անդամների միջև աշխատանքի բաշխման հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք,
որ Բյուրոյում ստեղծված բժշկական հանձնաժողովի նպատակն է սահմանել այն վնասների ցանկը, որոնց դեպքում առողջության վերականգնումը հնարավոր չէ արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված վերը նշված վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու ԱՊՊԱ օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում:

Թարմացվել է՝ 23.12.2010 17:44:38