Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Սեմինար-քննարկում 07.02.2011

Փետրվարի 5-ին Բյուրոյի նախաձեռնությամբ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շենքում կազմակերպվեց սեմինար-քննարկում, որն ուղղված էր ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումները և փորձաքննությունները կարգավորող` Բյուրոյի կանոններին տեղեկացվածության բարձրացմանը: Սեմինար-քննարկմանը մասնակցեցին Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Բյուրոյի անդամ հանդիսացող ապահովագրական ընկերությունների, գնահատող ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բյուրոյի կողմից որակավորված փորձագետներ: Մասնակիցների ընդհանուր թիվը 60-ն էր: Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումների ոճով: Արդյունքում Բյուրոյի ներկայացուցիչները առանձնացրեցին մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջիկայում կտրվեն համապատասխան լուծումներ:

Թարմացվել է՝ 07.02.2011 16:24:20